Մեծ ոգևորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին. նորօրյա հերոսը

Թշնամու հատուկջոկատայինները ցանկանում էին շրջափակման մեջ գցել հայ զինծառայողներին, բայց փոխարենն իրենք ջախջախվեցին։
Sputnik

Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի նորօրյա հերոսներին։ Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը ներկայացվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի թշնամական չորս տանկ խոցելու համար։ Բայց հերոսական դրվագները միայն թշնամական ոչնչացված տանկերը չեն, իր վաշտով մի քանի անգամ ջարդուփշուր է արել թշնամական հարձակվող խմբերին։

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

«Ամսի 13-ին՝ առավոտյան 5-ից, հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում մեր վրա, առավոտյան 6:40–ին տեսա, թե ինչպես է խումբն իջնում բլրի վրայից։ Հրաման տվեցի, կրակ բացեցինք, հետո մոտեցանք ու կոտորեցինք խմբին»,- պատմում է Սարիբեկյանն ու նշում՝ հարձակումը կրկնվել է, նրանց ջախջախումը` նույնպես։

Նշում է՝ նրանց նպատակն էր շրջափակման մեջ գցել իրենց, ոչնչացնել ու առաջ շարժվել։ Դա նրանց չի հաջողվել, թշնամու հատուկջոկատայինները հերթական անհաջողությունն են կրել։

«15-20 մետրի վրա է եղել մարտը։ Մեծ ոգևորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին, թե չէ ինքը մեզ էր սպանելու»,- ասում է նա։

Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին