Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը

Արցախում մնացած ու հայրենի հողը պաշտպանող հայրը նորածին որդուն դեռ չի տեսել։ Մայրն էլ 7 երեխաների հետ Հայաստան է եկել Մարտակերտից` թշնամու հրետակոծության տակ։
Sputnik

Արցախցի բազմազավակ մայրիկը` Լուսինեն, օրերս լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին` Միքայելին։ Արցախում մնացած ու հայրենի հողը պաշտպանող հայրը նորածին որդուն դեռ չի տեսել։

Լուսինեն 7 երեխաների հետ Հայաստան է եկել Մարտակերտից` թշնամու հրետակոծության տակ։  Երեխաների հետ պատերազմի պատճառով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երիտասարդ կնոջ մանկությունն էլ անցել արցախյան ազատամարտի տարիներին։

Գեղեցիկ բնություն ու համարձակ տղաներ. էքսկուրսավար աղջիկն Արցախում է որպես բուժքույր

«Պապաս էլ է կռվել 1992թ–ին,– պատմում է նա, – մեր հողերն են, մեր Արցախն է, անհամբեր սպասում ենք, որ վերադառնանք մեր տուն»։

Իսկ մինչ հայրիկը կազատի հայրենի տունն օտար զավթիչներից, տան տղամարդը ավագ որդին է, որ հոր բացակայությանն ըմբռնումով է մոտենում։

«Մինչև պապան գա, ես եմ տան տղամարդը, որովհետև պապան Արցախում է, որ մենք հաղթենք»,–ասում է նորածին եղբորը ծննդատան բակում դիմավորող փոքրիկը։

Հաղթելու ենք ու վերադառնանք մեր տուն. սա է Արցախցի նոր սերնդի պատասխանը իրենց հայրենի տունն ավիրող թշնամուն։

Նշենք, որ հոկտեմբերի 27–ի տվյալներով` պատերազմական մեկ ամսվա ընթացքում միայն Երևանում 107 արցախցի մանուկ է լույս աշխարհ եկել։