«Գնում ենք դրանց ջարդը տանք». ջավախքցիների ջոկատը պատրաստվում է մեկնել Արցախ

Ջավախահայերի ջոկատը գլխավորելու ու դեպի Արցախ առաջնորդելու է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծննդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը։
Sputnik

Ջավախքից ժամանած հայերի ջոկատը վերջին մարտական մարզումներն է անցկացնում առաջնագիծ մեկնելուց առաջ։

ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում նշվում է, որ Արցախում թշնամու սանձազերծած պատերազմի մասին լսելով` ջավախահայերը միավորվել են, ջոկատ են կազմել ու շտապել Հայաստան։

«Տրամադրությունը մարտական է, շատ բարձր, գնում ենք ջարդը տանք էդ անասունների»,– ասում է կամավորականներից մեկը։

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված Միշա Մելքումյանը. ՀՀ ՄԻՊ

Ջավախահայերի ջոկատի ստեղծմանը մասնակցել ու դրան միացել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծննդով ջավախքցի, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Հենց նա էլ գլխավորելու է ջավախքցիների ջոկատն ու առաջնորդելու դեպի Արցախ։

Նշենք, որ մարտական ներկայությունից բացի Ջավախքն այս օրերին Հայաստանի ու Արցախի կողքին է նաև նյութական աջակցությամբ։ Պատերազմի առաջին իսկ օրերից ջավախահայությունը պարբերաբար հումանիտար օգնություններ է ուղարկում ու նաև ֆինանսական փոխանցումներ անում դեպի Հայաստան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին