Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

Տեսանյութում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են վերապրել բուժանձնակազմն ու պացիենտները Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ։
Sputnik

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 28-ին հրետակոծված Ստեփանակերտի հիվանդանոցից։ Տեսանյութը նկարահանվել է հենց հրետակոծության պահին։

Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ

Դրանում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են ապրել բուժանձնակազմն ու պացիենտները։

Կադրերում սարսափահար, լացող ու աղոթող կանայք են, միջանցքներում` հնարավոր ամենաանվտանգ տարածքներում պատսպարված մարդիկ։

Իսկ այդ նույն պահին վիրահատարանում բժիշկները չեն ընդհատում կատարվող վիրահատությունը` իրենց կյանքը ստորադասելով վիրավոր զինվորի կյանքը փրկելու իրենց առաքելությանը։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։

Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունն ու դրա հարևանությամբ գտնվող հիվանդանոցը։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին