Հայաստանում ինչը կարող են առգրավել բանակի համար ու վերադարձնելո՞ւ են արդյոք

Առգրավումը բռնագրավում չէ։ Վերցնելու են միայն նյութական ունեցվածքը, ոչ թե գումարներն ու բանկային ավանդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը, որով սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակ պետության կարիքների համար պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, գրավեց քաղաքացիների ուշադրությունը։ Ոչ ոք դեմ չէ, բայց շատերն ուզում են հասկանալ՝ ինչպես է այդ օրենքը գործելու։

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

Նախ պետք է նշել, որ առգրավումը բռնագրավում չէ. առգրավման դեպքում գույքը վերցվում է ժամանակավորապես ու վնասների փոխհատուցմամբ, այնինչ բռնագրավման դեպքում չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

Ունեցվածքի հետագա փոխհատուցման ու վնասի գնահատման մեթոդներն օրենքում նշված չեն։ Կառավարությունն այդ նպատակով հատուկ որոշում է կայացնելու։ Սակայն օրենքում ամենասկզբից մի երաշխիք հստակ գրված է․ առանց հիմքի` ունեցվածքը չի կարելի վերցնել։ Ընդ որում, հիմնավորումը պետք է լինի գրավոր ու միայն ծայրահեղ դեպքում՝ բանավոր։ Հիմնավորում կարող է չներկայացվել միայն այն դեպքում, եթե այն ռազմական գաղտնիք է պարունակում։

Որոշ դեպքերում պատճառները կարող են ակնհայտ լինել․ գաղտնիք չէ, որ հակամարտություններից շատերի ժամանակ մեքենաներ ու ավտոբուսներ բռնագրավվում։ Ճիշտ է՝ դրանք ոչ ոք չի առգրավում, այլ պարզապես վերցնում են։ Երբեմն բանակային համազգեստով ու զենքով մարդը կարող է հանել վարորդին մեքենայից առանց բացատրությունների։ Նման բան եղել է 90-ականներին, սակայն այսօր դժվար է նման տեսարան պատկերացնել։ Ժամանակներն այլ են, մարդիկ էլ են ուրիշ։

ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»

Ի՞նչ ունեցվածք կարող են բռնագրավել։ Ելնելով ռազմական գործողությունների կարիքներից ու հաշվի առնելով դրանց աշխարհագրությունը, բայց միշտ հիմնավորված ու փոխհատուցմամբ։ Խոսքը հենց նյութական ունեցվածքի, ոչ թե գումարի մասին է։ Ավանդների սառեցման, առավել ևս՝ դրանց բռնագրավման մասին խոսք չկա։ Նման որոշումը պետք է կայացվի Կենտրոնական բանկի որոշմամբ, ու եթե այն գոնե հեռավոր ծրագրերում պատրաստվեր նման բան անել, ապա դրա մասին մի քանի անգամ կհայտարարվեր, քանի որ այդպիսի որոշումները չեն կարող հանկարծակի ընդունվել։

Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը

Մարտական գործողությունների սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը ոչ մի անգամ տարադրամի նետումներ չի արել շուկա ի տարբերություն իրենց թուրք «գործընկերների», թեև Թուրքիայի հետ համադրելի չէ ո՛չ տնտեսության ծավալը, ո՛չ էլ հակամարտության ազդեցությունը երկրի կյանքի վրա։ Այնուամենայնիվ, ավանդները նախկինի պես սպասարկվում են։

Դրամական հարցերում Հայաստանի իշխանությունը մի փոքր այլ կերպ է տրամադրված. եթե որևէ մեկն ուզում է գումար տալ, կարող է դա ինքնակամ անել։ Շատերն արդեն այդպես էլ արել են։ Այդ հարցը չի կարող ստիպողաբար լուծվել։

Որ հեռախոսահամարներն է անհրաժեշտ իմանալ ռազմական դրության ժամանակ

Նշենք, որ առգրավման ինստիտուտը գործում է բազում երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում` «Ռազմական դրության մասին» օրենքին համաձայն։ Ճիշտ է՝ այնտեղ էլ փոխհատուցման մեխանիզմները դեռ լիովին մշակված չեն (հակաահաբեկչական գործողությունների համար դրանք ընդունվել են, իսկ ռազմական դրության համար` դեռ ոչ)։