Իլհամ Ալիևը որոշել է 2 խնդիր լուծել. ադրբեջանական հերթական կեղծիքի հետքերով

Նորություն չէ, որ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված պատերազմն ուղեկցվում է ադրբեջանական կեղծիքներով, բայց Իլհամ Ալիևը նոր կեղծիքով է որոշել կերակրել իր հանրությանը։
Sputnik

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր դաշտ է բացել իր կեղծիքների համար։ Մասնավորապես ռուսական ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում նա պնդել է, թե հայկական կողմը 5 հազար զոհ ունի, և նույն պահին ի հայտ է եկել ոմն բլոգեր, որի ձեռքի տակ հայտնվել է այդ «ցուցակը»։ Հայկական կողմն արդեն հերքել է, որ այդ ցանկը կեղծ է, ավելին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզել է, որ ադրբեջանցիները պարզապես վերցրել են Հայաստանի ընտրական ռեգիստրում հրապարակված անունները։

Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել

Այս պահին հայկական կողմն ունի 1118 զոհ, Ադրբեջանը պաշտոնապես որևէ թիվ չի հայտնում, սակայն ըստ տարբեր տվյալների` հակառակորդի կենդանի ուժի կորուստների թիվը կարող է հասնել 10 հազարի։

Որքան էլ Ալիևը փորձում է թաքցնել իր զոհերի անունները, դրանք հետզհետե հայտնի են դառնում։ Հայերի զոհերի մասին ալիևյան կեղծիքը նպատակ ունի մեղմելու ադրբեջանական բնակչության շրջանում սպասվելիք բողոքի ալիքը։ Պարզ ասած` Ալիևն արդեն հասկացնել է տալիս, որ այս պատերազմում կորուստները հազարների են հասնում։

Նա փորձում է երկու խնդիր լուծել` հասարակությանը պատրաստել կորուստների ահռելի ծավալին և ներկայացնել իբր հայկական կողմին հասցված մեծ հարվածը, բայց այստեղ մի նրբություն կա` երկու դեպքում էլ նա խաբում է իր ժողովրդին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին