Ֆրանսիայում կանխել են հայերի ու թուրքերի բախումները

Թուրքերը մոտ 100 ավտոմեքենայով գնացել են կոմունա, որտեղ մեծաթիվ հայեր են ապրում։ Այնտեղ են մեկնել նաև ոստիկանները, որպեսզի կանխեն հնարավոր սադրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիական ոստիկանությունը Դեսին-Շարպյե (Լիոն քաղաք) կոմունայում կանխել է հայկական և թուրքական համայնքների ներկայացուցիչների միջև բախումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը դանակահարել են երկու հայի. տեսանյութ

Նշվում է, որ հոկտեմբերի 28-ի երեկոյան թուրքական համայնքի ներկայացուցիչների մոտ 100 ավտոմեքենայով մեկնել են կոմունա, որտեղ մեծաթիվ հայեր կան։ Հեռուստաալիքի տվյալներով ՝ կոմունա են մեկնել նաև շուրջ հարյուր ոստիկաններ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները 19 ավտոմեքենա են ստուգել, 65 անձանց տուգանել են կարանտինային կանոնները խախտելու համար։ Կոմունայում իրավիճակը կայունացել է տեղական ժամանակով մոտ 23:00-ին (Երևանի ժամանակով` 02: 00-ին):

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ «հայերի որս» են սկսել Ֆրանսիայում։

Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ընթացքում մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով և դանակներով հարձակվել էին հայերի վրա։ Թուրքերի հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 10 հայ, որոնց թվում կին և երեխա կա։