ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հարավ–արևելքում գտնվող պատմական Պրովանս շրջանի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Ինչպես հայտնում է Europe 1–ը, հանցագործը տեղում գնդակահարվել է։
Լրատվամիջոցի տվյալներով` տղամարդը բղավել է «Ալլահ աքբար» և սպառնացել ոստիկաններին, որոնք ի պատասխան կրակել են:
Ավինյոնում դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:15-ին՝ Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունից շուրջ 2 ժամ անց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Հարձակման զոհ է դարձել երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ գլխատվել է 60-ամյա մի կին։
Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Ֆրանսիայի փողոցներում. տեսանյութեր