Չոր աշունը շարունակվում է. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

«Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում». Արծրուն Հովհաննիսյան

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Չոր աշունը շարունակվում է. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 29–ի գիշերը կգրանցվի 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 22...+24 աստիճան։

Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է