Ամեն մեկս մեր ոլորտում պետք է անենք առավելագույնը. Արաս Օզբիլիսը` Արցախին օգնելու մասին

Մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ Արցախի պաշտպանության համար պայքարում են ինչպես առաջնագծում, այնպես էլ թիկունքում։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից իրականացվող ակցիան տվել է իր առաջին պտուղները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 29 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի «Ալաշկերտ» -«Փյունիկ» խաղին փյունիկցիները խաղադաշտ դուրս եկան հատուկ մարզաշապիկներով, որոնց թիկունքին գրված էր Artsakh Strong: Ինչպես պարզվեց, դա Արցախին աջակցելու ակումբի առաջին քայլն էր։ Խաղի ավարտից հետո «Փյունիկի» բոլոր ֆուտբոլիստների մարզաշապիկները հայտնվեցին վաճառքում։ Գումարը փոխանցվելու է «Հայաստան» հիմնադրամին։

«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 27–ին Արաս Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 1025 ամերիկյան դոլարով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Օզբիլիսն ասում է, որ մեր երկրի համար այս դժվարին օրերին միասնականությունն ամենակարևորն է և մենք` յուրաքանչյուրս մեր ոլորտում, պետք է անենք առավելագույնը։

«Ուրախ եմ, որ կարողացա իմ ներդրումն ունենալ այս կարևոր գործում։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան։ Առաջին իսկ օրվանից ամբողջ հայությունը կենտրոնացել է մի բանի վրա` օգնել Արցախին հաղթահարել այս դժվար օրերը։ Մենք պետք է շարունակենք անել դա»,–ասաց ֆուտբոլիստը` ընդգծելով, որ միասին մենք շատ ուժեղ ենք։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Հայտնի ֆուտբոլիստն առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում բարեգործությամբ։ 2020 թվականի սեպտեմբերին Երևանի Ավան համայնքում բացվեց խաղադաշտ, որը կառուցվել էր Օզբիլիսի կողմից հատկացված միջոցներով։

Իսկ «Փյունիկի» մյուս ֆուտբոլիստների մարզաշապիկները դեռևս վաճառքում են։