Փաշինյանը պատմել է Հովհաննիսյանի հետ զրույցի ու իր հաճելի զարմանքի մասին

Պետեկամուտների նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել է Հայաստանի վարչապետին։ Փաշինյանը հպարտացել է գործարարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց»,- Facebook–ի իր էջում գրել է նա և ավելացրել, որ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է կանխատեսվում, ինչն այնքան անհրաժեշտ է այս պահին Հայաստանի տնտեսությանը:

Փաշինյանի խոսքով` սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ։

«Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- նշել է վարչապետը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար` նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն:

Կոռուպցիոն արտոնություններ. ահա թե ինչու է Թուրքիայից ներկրվել միլիոնավոր դոլարների ապրանք

Միայն հարկային մարմինների հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակահատվածին հավաքագրվել էր 901.6 մլրդ դրամ:

Մաքսային մարմինների հավաքագրած եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ.–ի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին