Չնայած սպառնալիքներին` Ֆրանսիան չի հրաժարվելու իր սկզբունքներից

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան վերջին շրջանում բախվել է ահաբեկչության աճող սպառնալիքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան երբևէ չի հրաժարվի իր սկզբունքներից և արժեքներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին

«Չնայած բոլոր ահաբեկումներին՝ Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից և արժեքներից, մասնավորապես՝ կարծիքների արտահայտման ազատությունից և հրապարակումների ազատությունից»,-ասել է Աթալը։

Նա նշել է, որ վերջերս Ֆրանսիան բախվել է ահաբեկչության ահագնացող սպառնալիքի, որը սնվում է ատելության կոչերով։

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

Հիշեցնենք` Փարիզից ոչ հեռու գտնվող Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում պատմության ուսուցիչ Սամյուել Պաթիի սպանությունից և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որ երկիրը չի հրաժարվի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից, որոշ մուսուլմանական երկրներում սկսել են ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչեր հնչել։

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին