Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ

Ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքերի թիվն ավելացավ ևս երկուսով։
Sputnik

Արցախի Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հակաօդային ուժերի կողմից ոչնչացվում Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող 2 ԱԹՍ։

Ավելի վաղ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրել էր մեկ այլ ԱԹՍ խոցելու մասին ու լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 221 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին