Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ տանը կամ խանութում տեղադրված տեսախցիկներին

Մասնագետներն անհրաժեշտ ու կարևոր խորհուրդներ են ներկայացնում՝ պաշտպանությունը մեծացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։ Տեղեկությունը հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Չգիտակցված քայլերով չվնասենք պատերազմի հաղթական ընթացքին. սմարթֆոնները պետք է բացառել

«Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնագետները կարևոր խորհուրդներ են ներկայացնում, թե ինչպես բարձրացնել պաշտպանությունն ու վտանգի չենթարկել անձնական տվյալները, և ոչ միայն։

Եթե տանը, աշխատավայրում կամ ցանկացած այլ տեղ կիրառում եք տեսախցիկներ, ապա անհրաժեշտ է պաշտպանության համապատասխան միջոցառումներ ձեռնարկել։ Մասնավորապես, ընտրել ապահով գաղտնաբառ։ Եթե այս հարցում դժվարանում եք, ապա կարող եք դիմել համապատասխան մասնագետների։

Գործակալության աշխատակիցները շեշտում են՝ եթե տեսախցիկների օգտագործման խիստ անհրաժեշտություն չկա, ավելի լավ է որոշ ժամանակով անջատել դրանք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդը հրետակոծել է հայ-իրանական սահմանի ուղեկալի դիրքերը

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին