Արցախի պաշտպանության բանակը վարձկանների ոչնչացման նոր տեսանյութ է հրապարակել։
Կադրերում պիկապ թափքով սպիտակ մեքենաների շարք է երևում։ Ավելի վաղ կատարված սոցիալական մեդիայի հրապարակումներից պարզվել է, որ նման մեքենաներով են երթևեկում Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան–ահաբեկիչները։
ՊԲ–ի տեսանյութում երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները պայթեցնում մի քանի մեքենաներ, իսկ շրջակա մեքենաներից մարդիկ սկսում են խուճապահար փախչել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին