Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 10 կին և 16 տղամարդ է մահացել. մանրամասներ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության պատճառով վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 26 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

1600 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 80 410

Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 10 կին և 16 տղամարդ։

Հաղորդագրության համաձայն` կանանցից 2–ը եղել են 69 տարեկան, երկուսը` 74։ Մյուսները եղել են 71, 76, 69, 54, 66, 79 և 61 տարեկաններ։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահացած տղամարդկանց, նրանցից երկուսը եղել են 58, երկուսը` 67, երեքը` 72, իսկ մյուսները` 71, 80, 69, 52, 83, 65, 75, 70, 74 տարեկաններ։ Բացի 61 տարեկան մի կնոջից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել

Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80410 դեպք, որոնցից 51814-ն` առողջացած, 1222-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27027 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 382938 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք: Ունենք 652 առողջացած:

Գիտնականները կորոնավիրուսի նոր բռնկում են կանխատեսել