Հայաստանում ու Արցախում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի տարածքում անձրև չի գա, բայց ջերմաստիճանի փոփոխություն կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հոկտեմբերի 31-ը, Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով, 29-ին նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +9-ից +11։

Հայաստանում ու Արցախում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար