«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է: