ՀՀ Ազգային ժողովի նիստը մեկնարկեց ուշացումով և մեկ րոպե լռությամբ

Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհվածների, ինչպես նաև 1999թ–ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստն այսօր մեկնարկեց շուրջ 30 րոպե ուշացումով։
Բանն այն է, որ նիստը սկսելու համար դահլիճում անհրաժեշտ քանակով պատգամավորներ չկային։ Նիստի սկզբում գրանցվեց գրանցվեց 132 պատգամավորներից 64–ը, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը քվորում ապահովելու համար հայտարարեց 20 րոպե ընդմիջում։

«Իմ քայլի» մի շարք պատգամավորներ մեկնել են Արցախ. Մակունցը մանրամասներ է հայտնել

Նշվեց, որ խորհրդարանի շատ պատգամավորներ այս օրերին Արցախում են: Այդուհանդերձ, ընդմիջման ընթացքում գրանցվեցին անհրաժեշտ թվով պատգամավորներ, ու նիստը մեկնարկեց։

Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում զոհվածների, ինչպես նաև 1999թ–ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Հերթական նիստի օրակարգում են մի շարք տնտեսական օրենքներում փոփոխությունների մասին նախագծեր`«Բանկային ավանդների ներգրավման», «Սպառողական կրեդիտավորման», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման», «Բանկերի եւ բանկային գործունեության», «Վարկային կազմակերպությունների» մասին օրենքների նախագծերը, ինչպես Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

«Թիկունքն ամուր կպահեք». ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է առաջնագիծ