Ավստրիան դադարեցնում է «Բայրաքթար» ԱԹՍ–ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը

Տեղեկացվում է, որ «Բայրաքթար» արտադրող Kale Baykar ընկերությունը շարժիչները գնել է ոչ անմիջապես Ավստրիայից, այլ Իտալիայի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիան դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար իր շարժիչների մատակարարումը: Տեղեկությունը հայտնում է ավստրիական Der Standard թերթը։ Այսպիսով, նրանք կատարել են իրենց տերերի՝ կանադական Bombardier ընկերության հանձնարարականը:

Ավելի քան 10 «Բայրաքթար» է խոցվել. Հովհաննիսյանը` ԱԹՍ–ների ու փրկված զինվորների մասին

«Դրանք («Բայրաքթար» ԱԹՍ–ներ-խմբ.) կիրառվել են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ գործողություններում, իսկ այժմ Ադրբեջանին են մատակարարվում Ղարաբաղյան պատերազմում օգտագործելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 5-ին հայերը Գյունսկիրխեն ավստրիական փոքր քաղաքում այդ շարժիչներ արտադրողի՝ Rotax-ի մոտ պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել։ Այնուամենայնիվ, ցուցարարների հիմնական պահանջն արդեն կատարված է։ Rotax-ը դադարեցրել է սարքավորումների մատակարարումը մի երկիր, որտեղ դրանք  անհասկանալի կիրառություն են ստանում։ Այս տեղեկությունը պարբերականի հետ զրույցում հաստատել է ձեռնարկության մամուլի քարտուղարը։

«Բայրաքթար» արտադրող Kale Baykar ընկերությունը շարժիչները գնել է ոչ թե անմիջապես Ավստրիայից, այլ Իտալիայի միջոցով։ Rotax-ը չի հետևել իր շարժիչների վերջնական գնորդներին, քանի որ ավստրիական դասակարգմամբ դրանք երկակի նշանակության արտադրանք չեն:

Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան

Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ հանրապետության արտաքին առևտրի մասին օրենսդրությունը պահանջում է ցանկացած ապրանքի արտահանման պետական թույլտվություն, որը կարող են վերասարքավորվել ռազմական նպատակների համար և օգտագործվել մարդու իրավունքների խախտման համար:

Հիշեցնենք, որ մինչ ավստրիացիների նման որոշումը, Կանադայի ԱԳՆ-ն արգելել էր ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա («Բայրաքթարներում» օգտագործվել են Կանադական Wescam ընկերության օպտիկական տեսախցիկները): Իսկ օրերս թուրքական անօդաչուների համար կապի համակարգերի մատակարարումները դադարեցրել է ամերիկյան Viasat ընկերությունը։