Կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր ռեկորդ է արձանագրվել. 23 մարդ է մահացել

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է գրանցվել։ Նշենք, որ նման ցուցանիշ առաջին անգամ է արձանագրվում։

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 13 տղամարդ և 10 կին։ Տղամարդիկ եղել են 57, 75, 71, 51, 70, 83, 44, 82, 61, 69, 58, 67 և 73 տարեկան, իսկ կանայք` 62, 77, 83, 92, 62, 67, 60, 61, 64 և 87 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է:

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77 837 դեպք, որոնցից 50 908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377 340 թեստավորում:

Սարսափելի թվեր. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 32 հազարը

Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք: Ունենք 207 առողջացած: