Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ

Առաջին անգամ հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ի կիրառությունից մոտ չորս ամիս է անցել։
Sputnik

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը գործողության մեջ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է հայկական հարվածային ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ։

«Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ …»,- գրել է Ստեփանյանը։

Թշնամու ևս մեկ ԱԹՍ ենք խոցել. լուսանկարներ

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` մեկ հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԹՍ–ն մանրամասն չի երևում կադրում։

Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, նախարարը կրկին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել: