Բեռլինում կլինի, Փարիզում չի՞ լինի. հայկական բերդը՝ Էյֆելյան աշտարակի մոտ

Հայերը կարծում են, որ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է օրինակելի դառնալ մյուս երկրների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսաբնակ հայերը գրեթե ամեն օր բողոքի ցույց են անցկացնում երկրի խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ մայրաքաղաք Փարիզում։

Այսօր Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հերթական անգամ հավաքված հայերն Էյֆելյան աշտարակի մոտ խորհրդանշական բերդ պարեցին։ Ուս ուսի տված տղաները բարձրացրեցին Արցախի դրոշն ու հայոց ծաղկած խաչը։ Քոչարիից հետո սկսվեց հայերի երթը դեպի Ֆրանսիայի Ազգային ժողով։ Երթին մոտ 30 հազար հայ է մասնակցում։ Գլխավոր պահանջը մեկն է՝ «ճանաչում»։

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ֆրանսաբնակ հայերը միջազգային հանրությունից պահանջում են դատապարտել Ադրեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Արցախի նկատմամբ, պաշտպանել հայ ժողովրդին, եթե չեն ցանկանում, որ նոր ցեղասպանություն լինի։ Հայերը կարծում են՝ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է օրինակելի դառնալ եվրոպական հարևանների համար և շղթայական ռեակցիայի սկիզբ լինել։

Հայերը ցույցին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Ֆրանսիայի ազգային դրոշներով։ Ակցիայի ժամանակ խորհրդանշականորեն հնչեց Ֆրանսիայի պետական հիմնը, ապա նաև Հայաստանինը։

Նշենք, որ այս օրերին Ֆրանսիայի հայ համայնքը բավական ակտիվ է, օրեր շարունակ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի բողոքի ցույցեր են անցկացվում Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզում, Լիոնում և այլուր։

ՀՀ-ի համար ընդունելի փոխզիջումը հաջորդ պահից Բաքվի համար անընդունելի է դառնում. վարչապետ

Հոկտեմբերի 16-ին նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել էին Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։

Այսօր էլ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը խորհրդանշական ակցիա էին անցկացրել։ Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում զոհված հայ զինծառայողների անունները։