Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում

Sputnik

Մարիամ Սարգսյանն ու Հովիկ Հովսեփյանն Արցախից են, և ադրբեջանական ագրեսիային պատասխանեցին իրենց ձևով` հարսանիքով։

Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը

Հոկտեմբերի 24-ին Շուշիի` 2 անգամ ռմբակոծված Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունը շատերի ուշադրությունը գրավեց` պատերազմական այս օրերին հարսանիք անելը, այն էլ կիսաավիրված եկեղեցում, խորհրդավոր և հուզիչ էր։

Մարիամի ամուսինը պատերազմի առաջին իսկ օրից կամավորագրվել ու մեկնել է առաջնագիծ, և հարսանեկան արարողությանը մասնակցում էր հենց զինվորական համազգեստով։ Պատերազմական այս օրերին Մարիամն ինքը կամավորական աշխատանքով էր զբաղվում` նախ Արցախում, հետո` Երևանում։

«Մեր ծնողներն էլ են ամուսնացել պատերազմի ժամանակ, և ես հույս ունեմ, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ պատերազմի ժամանակ է ամուսնանում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել էր Մարիամը։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Պսակադրության արարողության ժամանակ աչքի էին ընկնում Մարիամի` հայկական հարսանեկան զգեստն ու գլխազարդը, որոնք տրամադրել էր «Տերյան մշակութային կենտրոնը»։ Պսակադրության արարողությունն իրականացնում էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը` տեր Անդրեաս քահանա Թավադյանը։ Արարողության ժամանակ հարս ու փեսայի հարազատների բացը լրացնում էին մեծաթիվ լրագրողները։

Ի դեպ, Հովիկ Հովսեփյանն առաջիկա օրերին նորից առաջնագիծ է շտապելու։

1 / 8
Մարիամ Սարգսյանի ու Հովիկ Հովսեփյանի պսակադրության արարողությունը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում
2 / 8

3 / 8

4 / 8

5 / 8

6 / 8

7 / 8

8 / 8