Վլադիմիր Զելենսկին վախեցել է ուժեղ ձայնից, վեր թռել և փակել ականջները. տեսանյութ

Զելենսկին կատակել է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, քանի որ ներկաները մարզիկներ են և առողջ սիրտ ունեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Mariupol Ice Center» սառցադաշտի բացման ժամանակ վախեցել է ուժեղ ձայնից, վեր թռել և փակել ականջները։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Страна.ua–ի Telegram ալիքը։

Միջադեպի պահին Ուկրաինայի նախագահը մամուլի կենտրոնում հանդիպում էր անցկացնում մարզիչների, մարզիկների և պաշտոնյաների հետ։

Զելենսկին առանց խոսափողի է մնացել Մյունխենի համաժողովում ու կատակել ականջների թեմայով

«Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ կարգին է»,– ասել է Զելենսկին այն բանից հետո, երբ նրա մոտ է շտապել անվտանգության աշխատակիցը։

Զելենսկին կատակել է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, քանի որ բոլոր ներկաները մարզիկներ են և առողջ սիրտ ունեն:

Ուկրաինայի նախագահին հայտնել են, որ աղմուկի պատճառ են դարձել տեխնիկական խափանումները։ Նա առաջարկել է հանդիպումը շարունակել առանց աղմուկի։

Զելենսկին երդվել է չսափրվել մինչև ձերբակալված նավերն Ուկրաինա չվերադառնան