Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը. տեսանյութ

Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են և կորցնելով ռազմատեխնիկան` դիմել փախուստի։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման կադրերը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Տեսանյութը նկարահանված է ռազմաճակատի առաջնագծի տարբեր հատվածներում։ Դրանում երևում է, թե ինչպես են հօդս ցնդում թշնամու կենդանի ուժի ստորաբաժանումներն ու ամրակայման կետերը։

Հհոկտեմբերի 23-ի երեկոյան տվյալներով` Արցախի հարավային ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին գրոհել Որոտանի ուղղությամբ։ Մի քանի գրոհներ տապալվել էին, որից հետո զգալի կորուստներ կրելով՝ ադրբեջանցիները հետ էին շպրտվել։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են և կորցնելով ռազմատեխնիկան` դիմել փախուստի և փորձել թաքնվել մոտակա անտառներում և ձորակներում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ջախջախված հակառակորդը լքել է զրահատեխնիկան ու փախել. Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը