Սարսափելի թվեր. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 32 հազարը

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5814–ով, մահացածներինը` 335-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Իրանում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 32 հազարը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 12 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 50–ամյա կին է

Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվելու 5814 նոր դեպք, մահացել է 335 մարդ:

Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են երկրում COVID–19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 562 705-ի, զոհերի թիվը՝ 32 320-ի: Ընդ որում` այս պահին ապաքինվածների թիվը հասել է 450 891-ի։

Կորոնավիրուսի հետ կապված երեք ամենակարևոր հարցերը

Մեկ օր առաջ արձանագրվել էր վարակման առավելագույն թիվը՝ 6134. համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ վարակվածների թիվը գերազանցել էր վեց հազարի սահմանը:

Հայաստանում վերջին մեկ օրում 2213 մարդ է վարակվել կորոնավիրուսով. նոր տվյալներ