Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին

Կարող է անտրամաբանական թվալ, երբ փորձենք հասկանալ, թե ինչու է հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվում, եթե ադրբեջանական կողմը մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է: Արմեն Սարգսյանը խոսել է Ադրբեջանի նպատակների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եգիպտական Al-Ahram Weekly պարբերականի հետ հարցազրույցում ասել է` Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և միևնույն ժամանակ իր ժողովրդին ևս մղում է մահվան եզրին: Սարգսյանի հարցազրույցը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Անելիքները դեռ շատ են. Արմեն Սարգսյանը Փարիզում կարևորել է սփյուռքի կատարած աշխատանքը

«Այդ երկիրն իր զինվորներին և նույնիսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես թիրախ և «թնդանոթի միս»: Ջիհադիստների ու ադրբեջանական զինված ուժերի այս վտանգավոր միաձուլումը, որը կարծես քիչ է հետաքրքրում նախագահ Ալիևին, ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ չի ցանկանում հետ ստանալ իր զինվորների և սիրիացի զինյալների դիակները: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը հեշտությամբ խախտում է. Ադրբեջանը ցանկանում է, որ հայերը տառապեն և միևնույն ժամանակ իր ժողովրդին ևս մղում է մահվան եզրին: Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այդքան ցինիկ լինել սեփական բնակչության նկատմամբ: Այնպես որ զարմանալի չէ, որ նրանք շատ ավելի ցինիկ ու անմարդկային են եղել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց հանդեպ, որոնք ի սկզբանե այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ»,– ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին` ՀՀ նախագահը ցավով նշել է, որ այդ խախտումները ոչ միայն ուղեկցվում են ռմբակոծություններով, հրետակոծություններով, սպանություններով, այլև ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհում իրենց կյանքն այս հակամարտությունում:

«Սա կարող է անտրամաբանական թվալ, երբ փորձում եք հասկանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է ձեռք բերվում պայմանավորվածություն, եթե ադրբեջանական կողմը մտադիր չէ այն պահել և անմիջապես խախտում է: Տրամաբանությունն այն է, որ հենց ադրբեջանական և ոչ թե հայկական կողմը սկսեց այս պատերազմը։ Իրենց այդ գործելաոճը կամ քաղաքականությունը կոչվում է էթնիկական զտում, և հենց սա է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ»,–նշել է նախագահը:

Սարգսյանն ու Մակրոնը հանդիպել են

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների այն պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և նրանք պետք է այն ազատագրեն հայկական ուժերից, ապա նախագահը շեշտել է, որ այդ պնդումը բացարձակ անհեթեթություն է և փորձ՝ արդարացնելու Ադրբեջանի ցեղասպանական մտադրություններն ընդդեմ հայերի։

«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է սա որպես հավելյալ լծակ արտերկրում իր մեծ տեղեկատվական քարոզչության շրջանակում հայկական կողմից «հրեշավոր կերպար» ստեղծելու նպատակով՝ փաստացիորեն «Հայկական ագրեսորները» անունով ադրբեջանական շոուի մեջ ներքաշելով նաև սեփական բնակչությանը»,–ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Ալիևը հավատացած է, որ բիրտ կամ ռազմական ուժի սպառնալիքի կամ պարտադրանքի միջոցով կամ ինչպես ինքն է բազմիցս ասել՝ «ռազմական կարգավորման միջոցով», կարող է ստիպել հայկական կողմին անել կամ ստորագրել այն ամենն, ինչ ինքն ուզում է:

«Սա անօրինական է և քրեորեն պատժելի, քանի որ այն հակասում է մի շարք կոնվենցիաների, որտեղ ասվում է, որ ոչ մի համաձայնություն չի կարող համարվել օրինական, եթե այն ձեռք է բերվել ռազմական ուժի ուղիղ սպառնալիքի, պարտադրանքի կամ կողմերից մեկի՝ պատերազմ հրահրելու հետևանքով»,– շեշտել է ՀՀ նախագահը:

Թուրքիայի ներգրավվածությունը լուրջ սպառնալիք է. Սարգսյանը և Բորելը խոսել են Ղարաբաղի մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը