Հայկական ինքնաթիռի խոցման մասին լուրը բացարձակ սուտ է. Շուշան Ստեփանյան

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր` իբր հայկական օդուժի մարտական ինքնաթիռ են խոցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական մարտական ինքնաթիռի ոչնչացման մասին` Ադրբեջանի հայտարարությունը:

«Հայկական ինքնաթիռի խոցման մասին լուրը բացարձակ սուտ է», - Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին ռազմաճակատի Սանասարի (Կուբաթլուի) ուղղությամբ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հայկական օդուժի մարտական ինքնաթիռ:

Ալիևը հայտարարել է հայկական «Յարս» հրթիռների ոչնչացման մասին. Երևանում զարմացած են

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը