Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ

Թուրքիայի նախագահին հունից հանել է Մակրոնի հայտարարությունը։ Էրդողանը խախտել է դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

«Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Կայսերի քաղաքում։

Ավելի վաղ Մակրոնը ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով՝ հայտնելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Հայերին սպանում է Թրամփի ընկեր Էրդողանը. Շոն Փենն ամոթանք է տվել ամերիկացիներին

Նշենք, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները սրվեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածի առնչությամբ Հունաստանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի պատերազմի ֆոնին։ Մակրոնը Թուրքիային մեղադրեց վարձկաններին Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մեջ:

Ռոհանին Էրդողանին ասել է, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով