«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Գայանե Ալավերդյանը պատերազմական օրերին 3 երեխաների հետ Ստեփանակերտից եկել է Երևան։ Խաղաղություն հաստատվելուն պես արդեն 4 երեխաներով է Արցախ վերադառնալու. դուստրը լույս աշխարհ է եկել Երևանում։
Sputnik

Պաշտպանության նախարարությունը Ալավերդյանների ընտանիքի մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ Տիկին Գայանեն զինվորական է, ամուսինը` նույնպես։ Պատերազմը սկսվելուն պես կինը երեք երեխաների հետ հղիության 38-րդ շաբաթում մեքենան վարելով Ստեփանակերտից հասել է Երևան։ Հոկտեմբերի 18-ին էլ «Շենգավիթ» ԲԿ–ում ծնվել է Վիկտորյան։

«Ամուսինս այս պահին առաջնագծում է, դեռ երեխային չի տեսել»,–պատմում է տիկին Գայանեն։

Երևանում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան. լուսանկար

Նրա խոսքով` թիկունքում գտնվող կանայք պետք է ուժեղ լինեն, որպեսզի տղամարդիկ հանգիստ լինեն։ Տիկին Գայանեն նշում է` ճիշտ է, հայերը երբեք չեն հարձակվել, բայց դա չի նշանակում, որ թույլ ենք։ Կինը վստահեցնում է` մենք զիջելու ոչ մի բան չունենք։

«Պետք լինի` մենք էլ մեր տղամարդկանց մոտ կկանգնենք ու կոչնչացնենք թշնամուն»,–ասում է նա։

Կինը համոզված է` ամեն ինչ լավ է լինելու. մենք հաղթող բանակ ունենք։

Կարևոր է, որ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ–ը պայծառ լուսանկար է հրապարակել