ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու առաջնագծում վիրավորված զինծառայողներին։
«Այցելեցի առաջնագծում վիրավորված մեր հերոսներին և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար»,–Facebook–ի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետը:
Փաշինյանը սկզբում զրուցեց հիվանդանոցի բակում հանդիպած զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակից ու շնորհակալություն հայտնեց նրանց հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար։
Հոսպիտալում պառկած զինծառայողը վարչապետին տեղեկացրեց, որ Մարտակերտից է, իսկ Փաշինյանի շնորհակալությանն ի պատասխան ասաց` ջախջախելու ենք։
Գյումրեցի զինծառայողին Փաշինյանն առողջություն մաղթելով նաև իր հեղինակած գիրքը նվիրեց։
Իսկ Քելբաջարում եմ վիրավորված զինվորի մասին տեղեկություններ հաղորդեց բժիշկը։ Նրա խոսքով`զինծառայողը բեկորային վնասվածք է ստացել, այս պահին գնում է դեպի ապաքինում։
Վարչապետ Փաշինյանը տեսակցել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով օրեր առաջ վիրավորվել էր Արցախի առաջնագծում և տեղափոխվել Երևան։
Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է նաև մնացած զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: