Հակառակորդի ինքնաթիռը հարվածել է Ստեփանակերտին. տեսանյութ

Ստեփանակերտում այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները:
Sputnik

Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին, վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը: Հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Դիվերսիոն խմբերից գրեթե լիովին մաքրվել է Շեխերը հարակից անտառներով. Արծրուն Հովհաննիսյան

Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրել էին, որ հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդկային կորուստներ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ստեփանակերտում ադրբեջանական հրթիռակոծությունից գազատար է վնասվել

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը