Հայաստանում ու Արցախում մի քանի օր անձրև չի գա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 23-27-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հայաստանում ու Արցախում մի քանի օր անձրև չի գա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես hոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետությանը, ապա հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այնտեղ արևային եղանակը կպահպանվի, հովտային շրջաններում ջերմաստիճանն այսօր լինի +19–...+24, նախալեռներում` +16-...+20 աստիճան։

Ինչ անել, որ աշխատավայրում հանկարծ ադրբեջանական հիմնը չհնչի, կամ կիբեռանվտանգության դաս