ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։

Ինչպես է Ադրբեջանը հիմնավորում Թուրքիային Մինսկի խմբում ներգրավելու իր առաջարկը

Ինչպես նշվում է դեսպանության կայքում, ամերիկացի դիվանագետները հավաստի տեղեկություններ են ստացել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում հնարավոր ահաբեկչական հարձակումների ու ամերիկացիների և այլ օտարերկրացիների առևանգման վտանգի մասին:

Ադրբեջանցի գերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին. տեսանյութ

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:

Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես կդադարեցվի հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Մնացականյանն ու Ռիքերը հանդիպել են. ՀՀ արտգործնախարարը հատուկ ընդգծել է Թուրքիայի գործոնը