ՈւԵՖԱ-ն նկատողություն է արել Ադրբեջանի չեմպիոնին

ՈւԵՖԱ-ն բազմիցս հայտարարել է, որ ոչ մի կապ չունի քաղաքական գործընթացների հետ և միշտ հետևում է, որպեսզի քաղաքականությունը մուտք չգործի ֆուտբոլ։ Ադրբեջանական «Ղարաբաղ» կոչվող թիմն այդ զգուշացումները հաշվի չի առել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22  հոկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ն նկատողություն է արել Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղ» թիմի ֆուտբոլիստներին և աշխատակիցներին` հոկտեմբերի 1-ին Եվրոպայի լիգայի փլեյ օֆի հանդիպումից հետո իրենց հաղթանակը ակնհայտ զինվորական ողջույնով տոնելու համար։

Իրանի հետ սահմանի ամբողջ երկայնքով համառ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

Եվրոպայի լիգայի փլեյ օֆի «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղում ադրբեջանական թիմը հաղթանակի է հասել 3։0 հաշվով։ Հանդիպման ավարտից հետո «Ղարաբաղը» զինվորական ողջույնով է տոնել իր հաղթանակը` նկատի ունենալով Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունները և այդ քայլով աջակցություն հայտնելով իրենց բանակին։

Ցուցադրական այս երևույթը աննկատ չի մնացել ֆուտբոլի եվրոպական գերատեսչության կողմից, որն այսօր նկատողություն է հայտնել «Ղարաբաղի» 13 ֆուտբոլիստի և ակումբի պաշտոնական 14 աշխատակցի։

«Տեղին չենք համարում զինվորական ողջույնը` հաշվի առնելով այս քայլի կոնկրետ քաղաքական ենթատեքստը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։ Ընդ որում, նկատողության ստացած ֆուտբոլիստների թվում են նաև «Ղարաբաղի» կազմում հանդես եկող կոլումբիացի և Կապո Վերդեն ներկայացնող ֆուտբոլիստները։

Դիվերսիոն խմբերը հիմա էլ փորձում են ներթափանցում անել. Արծրուն Հովհաննիսյան

Նշենք, որ ՈւԵՖԱ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և հոկտեմբերի 21-ին ժամանակավորապես վետո դրեց Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների և ակումբների սեփական հարկի տակ անցկացվող հանդիպումների վրա։