ՊԵԿ սպասարկման բաժիններից մեկը փակվել է. պատճառը կորոնավիրուսն է

ՊԵԿ–ը հայտնում է, որ «մեկ պատուհանի» սկզբունքով հարկ վճարողները, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՊԵԿ–ի Աջափնյակի հարկ վճարողների սպասարկման բաժինը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես չի գործելու։

Հարկային եկամուտներն աճել են, մաքսայինը` նվազել. ՊԵԿ–ն ստուգում է իրավիճակից օգտվողներին

ՊԵԿ լրատվական ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3/1 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 4 բաժինը:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողները, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Հիշեցնեք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում Հայաստանում ավելացել է 2306–ով և դարձել 70836։