Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը

Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների մոտեցումների հետ, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Խաղաղապահների տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում ընդունելի է հայկական կողմի համար։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրանք կարող են լինել ռուս խաղաղապահները։

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մուտքը։ Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա այստեղ փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների մոտեցումների հետ, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը։

Ռոհանին Էրդողանին ասել է, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը