ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի` հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Գարեգին Պողոսյանին պարգևատրել հայրենիքի շքանշանով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահի հրամանագրերով Հայրենիքի շքանշանով պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:
Նշենք, որ «Ազգային հերոսի» կոչմանն արժանացած անձանց թիվը դարձավ 21, որոնցից 19-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։
Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում