Հայաստանում մեկ օրում 10 մարդ է մահացել կորոնավիրուսից

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած պացիենտների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik.Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:

Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք: