Արևոտ ու տաք օրեր են գալիս. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–4 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արևոտ ու տաք օրեր են գալիս. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին զրոյից բարձր կլինի 21–23, երեկոյան` 17–19 աստիճանով։

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա