Արցախի նախագահը ուղերձ է հղել հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից

Հրապարակելով ուղերձը Facebook-ի իր էջում Արցախի նախագահը հույս է հայտնել, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին։
Sputnik

Արցախի նախագահ Արայիկ Հարւթյունյանը տեսաուղերձ է հղել առաջնագծից, ինչպես ինքն է ասում` Աղդամի մատույցներից, հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից։

Արայիկ Հարությունյանը երիտասարդներին կոչ է արել կամավորական խմբեր ձևավորել

«Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ, ամենամեծ ուժն ունի հավատքը։ Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք ու ուզում եմ, որ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք»,– ասում է Հարությունյանը։

Արցախի նախագահը կոչ է անում, որ յուրաքանչյուրն աղոթի առաջնագծում կանգնած զինվորների ու հաղթանակի համար։

«Ուզում եմ, որ այն միասնականությունը, որ այսօր կա, պահպանվի։ Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք` ձեզանից է կախված մեր ազգի ապագան»,– ասում է նա` կոչ անելով հնարավորության դեպքում հայրենիքի առաջ պարտքը կատարել մարտի դաշտում։

Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարին է հանձնել գեներալ-լեյտենանտի ուսադիրները

Հրապարակելով ուղերձը Facebook-ի իր էջում`Արցախի նախագահը հույս է հայտնել, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին։

«Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից»,– գրել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արայիկ Հարությունյանը կոչ է անում բոլորին մասնակցել մարտական գործողություններին

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը