«Առաջնագծից վերադառնում եմ նոր ուժերով». Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել

Արայիկ Հարությունյանը ոգևորված է առաջնագծում կանգնած տղաների մարտական ոգով ու հաղթանակի հանդեպ վստահությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջնագծից վերադառնալուց հետո Facebook-ում գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել։

«Առաջնագծից վերադառնում եմ նոր ուժերով». Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել

«Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացած ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով»,– գրել է Հարությունյանը։

«Առաջնագծից վերադառնում եմ նոր ուժերով». Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել

Արցախի նախագահը կարևորել է, որ նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար:

«Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,– գրել է նա։

Նշենք, որ մինչ այդ Արցախի նախագահը տեսաուղերձ էր հղել առաջնագծից` նշելով, որ այդ պահին կանգնած է Աղդամի մոտ, հակառակորդից մի քանի հարյուր մետր հեռու։

Պիտի պաշտպանենք մեր անցյալը, մեր հայրենիքը. տեսանյութ առաջնագծից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը