Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմիլ Բախշալին Զահիրօղլուն ուշագրավ տեղեկություններ է հայտնում։ Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած տեսանյութում նա պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին, որոնք ղեկավարում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։
«Դասընթացներն անցկացնելու նպատակով մեզ հետ եկել էին երեք հոգի և ասել, որ Թուրքիայից են։ Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից։ Դասընթացները հիմնականում անցկացվում էին նրանց նախապատրաստած ծրագրով։ Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարներն ինքնուրույն որոշում չեն կայացնում»,- պատմում է գերին։
«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ
Նա նաև խոսում է իր առողջական վիճակի և Արցախում իր հանդեպ բժիշկների վերաբերմունքի մասին։ Ասում է՝ առողջական վիճակը նորմալ է, վերքերն ամեն օր մշակում են և նոր վիրակապ դնում։
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info