Ադրբեջանի կորուստների թիվը կարող է 10 հազարի հասնել. բողոքի ալիք է հասունանում. տեսանյութ

Օրեր շարունակ որևէ քայլ չի ձեռնարկվում նրանց դիակները դուրս բերելու համար, ինչը կարելի է տրամաբանական համարել։ Կորուստները մեծ են, սպանվածների թվում էլ թուրքական զինվորականներ ու սիրիացի վարձկաններ կան։
Sputnik

Ադրբեջանը պետական մակարդակով արգելափակել է արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստների մասին տվյալները։ Սակայն զոհերի թիվն այնքան մեծ է, որ այդ տեղեկատվության դեմ պայքարելն ու այն թաքցնելն անհնար է դառնում։

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայտառակությունը. զվարճալի տեսանյութ

«Զինուժ մեդիան» ուշագրավ տեսանյութ է ներկայացրել։ Համացանցի տարբեր հարթակներում էջեր են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկություններ հավաքագրել կորուստների մասին և հանրայնացնել դրանք։ Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է՝ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մոտ 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների թիվն ավելի մեծ է։

Լրագրողի դիտարկմամբ՝ հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական սպանված զինվորականների լուսանկարների մեջ բավականին շատ են օդաչուները։ Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն էլ ապացուցում է հայկական կողմի պարբերաբար հաղորդած տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է մեր զինուժը հաջողությամբ խոցում հակառակորդի մարտական ինքնաթիռները։

Ադրբեջանի հերթական սուտը. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Մեծ թիվ են կազմում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների սպանված զինծառայողների լուսանկարները։ Լրագրողը նշում է՝ սա օրինաչափ է, որովհետև ադրբեջանական բանակն առաջին գիծ է մղում հենց նրանց։ Կարելի է եզրակացնել, որ սովորական հետևակի մարտական կարողությունների հանդեպ վստահություն այնքան էլ չկա։ Մեծ թիվ են կազմում նաև սպանված հրամանատարների լուսանկարները։

«Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, ովքեր օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում, թե իբրև գրավված տարածքներից, բարձունքներից իրենց ողջույնն են ուղարկում միապետին»,- նշում է լրագրողը։

Ադրբեջանում բողոքի ալիք է հասունանում՝ կապված ադրեջանական զինուժի մեծ կորուստների և այդ մասին տեղեկատվությունը թաքցնելու առնչությամբ։

Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել

Այս ամենի կողքին կա երկրի ղեկավարության անմարդկային վերաբերմունքը իր սպանված զինվորների դիակների հանդեպ։

Օրեր շարունակ որևէ քայլ չի ձեռնարկվում նրանց դիակները դուրս բերելու համար, ինչը ևս կարելի է տրամաբանական համարել։ Կորուստները մեծ են, սպանվածների թվում էլ թուրքական զինվորականներ ու սիրիացի վարձկաններ կան։

Չկա դիակ, չկա խնդիր. այնպես որ, սա իրականությունը թաքցնելու` Ադրբեջանի քայլերից մեկն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 17:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 874 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը