Թուրքիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը հասել է իր գագաթնակետին

Սեպտեմբերին և հոկտեմբերին Թուրքիայում մի քանի անգամ գրանցվել է կորոնավիրուսի օրական ամենաբարձր ցուցանիշը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 2013 մարդ։ Սա մայիսի 6-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Ռուս բժիշկներն արդեն սովորել են պայքարել կորոնավիրուսի դեմ. Պուտին

«Այսօր բացահայտվել է COVID-19-ի 2013 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 353 426 է։ Կորոնավիրուսից Թուրքիայում մեկ օրում մահացել է 68 մարդ, մահացածների ընդհանուր թիվն արդեն 9513 է։ Մեկ օրում առողջացել է 1507 հիվանդ, նրանց ընդհանուր թիվը 308 446 է», - ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարար Ֆահրեթի Կոջան, կորոնավիրուսի երկրորդ ալիքը Թուրքիայում հասել է իր գագաթնակետին։ Սեպտեմբերին և հոկտեմբերին երկրում բազմիցս արձանագրվել են մայիսից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշները։

Ինչպես պարզել` անախտանիշ վարակակիր եք, թե ոչ. բժիշկը` կորոնավիրուսի մասին