Ստորաբաժանման խոցումից հետո թշնամին սկսել է տեմպով նահանջել. տեսանյութ

Նոր տեսանյութը ներկայացնում է հայ զինծառայողների փայլուն գործողությունների արդյունքում թշնամու խուճապահար նահանջը։
Sputnik

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական Զինված ուժերն անվրեպ խոցում թշնամու ստորաբաժանումն ու նահանջ կազմակերպում նրանց համար։

Մի քանի թիրախավորված հարվածներից հետո, թշնամու զորքը սկսվում է նահանջել։

Ադրբեջանի զոհերի թիվը հասել է 6459-ի

Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը