Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 20 մարդ է մահացել, նրանց թվում նաև 16–ամյա աղջիկ կա

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած պացիենտների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 20 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համավարակի տարածման սկզբից ի վեր, նաև երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:

Ինչպես պարզել` անախտանիշ վարակակիր եք, թե ոչ. բժիշկը` կորոնավիրուսի մասին

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է 16-ամյա երեխային, ըստ հաղորդագրության` նա ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով:

Ինչպես պարզել` անախտանիշ վարակակիր եք, թե ոչ. բժիշկը` կորոնավիրուսի մասին

«Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է:

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած:

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել