Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց ՌԴ օգնության. Սերժ Սարգսյանի պատասխանը

ՀՀ երրորդ նախագահը կարծում է, որ հիմա առաջնային խնդիրը խաղաղությունն է, քան թե հաղթելը կամ պարտվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը բրիտանական «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես համանախագահ Ռուսաստանի դերը` պատասխանելով լրագրողի հարցին` կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության։

Ալիևը մի թուղթ հանեց գրպանից, բոլորը ցնցված էին. Սերժ Սարգսյանը` կազանյան հանդիպման մասին

«Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին,– ասել է նա ու ավելացրել,– երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. զինադադարը պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք»:

Սարգսյանի խոսքով` մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց, սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից:

«Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններով»,– շեշտել է ՀՀ երրորդ նախագահը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները