«Ես իմ ծառայություններն առաջարկել եմ». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել, բայց խոսել է Հայաստանի այսօրվա իշխանությանն ու Արցախի նախագահին դիմելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանական «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին տված հարցազրույցում, խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին, ասել է, որ ինքն ու իր թիմը բազմաթիվ անգամներ դիմել են Հայաստանի գործող իշխանությանը, այնպես էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին: Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի»,– ասել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով 2 փակ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց մասնակցել է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ալիևը մի թուղթ հանեց գրպանից, բոլորը ցնցված էին. Սերժ Սարգսյանը` կազանյան հանդիպման մասին

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները